ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով քննարկվող հարցերը չեն քննարկվի 3 + 3 ձևաչափով. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով քննարկվող հարցերը չեն քննարկվի 3 + 3 ձևաչափով. Նիկոլ Փաշինյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն` Էդուարդ Այվազյանը հարցը էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3+3 ֆորմատի վերաբերյալ։ Հարցի բովանդակությունը հետեւյալն էր.

«Պրն. Վարչապետ նոյեմբերի 19-ին Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի խորհրդարանում մերժեց 3+3 ձեվաչաին մասնակցելու Թուրքիայի առաջարկը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը 3+3 ձեւաչափի վերաբերյալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանեց հետեւյալը.

«Նոյեմբերի 7-ին իմ հարցազրույցում արդեն ասացի, որ 3 + 3 ձևաչափում մեզ համար մի նրբություն կա։ Մեզ համար շատ կարևոր է, որ այն հարցերը, որոնց շուրջ կան արդեն ձևավորված ձևաչափեր, չքննարկվեն 3 + 3 ձևաչափով։ Օրինակ, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով քննարկվող հարցերը չեն քննարկվի 3 + 3 ձևաչափով», ասաց Նիկոլ Փաշինյան։

Ամբողջականը տեսանյութում