Սադախլոյում հայ երիտասարդ է հարձակման ենթարկվել

Մի խումբ ադրբեջանցիներ Սադախլոյում հարձակվել են ազգությամբ հայի երիտասարդի վրա։
Ըստ Aliq Media-ի լրագրող Նորայր Գասպարյանի ադրբեջանցիները Սադախլոյում հարձակվել եւ ծեծի են ենթարկել երիտասարդ հայի եւ անհետացել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու։
Ավելի ուշ նա գրել է «Ընկերներ, կոնֆլիկտը կարգավորված է։ Պայմանավորվեցինք, որ նման բան այլեւս տեղի չի ունենա։ Հույսով եմ մեղավորները կպատժվեն:
Մառնեուլին պետք է մնա համատեղ ապրելու լավ օրինակ»,-գրել է Նորայր Գասպարյանը։