Վրաստանի ադրբեջանական համայնքը հերթական սադրիչ ցույցն է իրականացրել Մառնեուլիում

Վրաստանի ադրբեջանական համայնքը հերթական սադրիչ ցույցն է իրականացրել Մառնեուլիում

Մառնեուլիում այսօր տեղի է ունեցել հավաք ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության:

Թե ինչ կապ ունի Վրաստանի տարածքային ամբողջականությունը իրենց ցույցի բուն նպատակի հետ կարծես պարզ է բոլորին։ Շահարկելով այդ հարցը ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկանում են Վրաստանին ներքաշել հայ-ադրբեջանական  կոնֆլիկտի մեջ։

Ցուցարարները կոչ են արել ազատագրել Վրաստանի և «Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Բողոքի ցույցի մասնակիցները ագրեսիվ գրություններով ցուցանակներ էին պահել, որոնց վրա գրված էր ՝ «Ազատություն Ղարաբաղի համար»։

Հարկ է նշել, որ տվյալ հակահայկական ցույցից հետո Մառնեուլի շրջանի գյուղ Սադախլոյում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվեցին հայ երիտասարդի վրա ու ծեծի ենթարկելով երիտասարդին փախուստի դիմեցին։

Սա ադրբեջանական համայնքի կողմից վերջին հայ-ադրբեջանական ռազմական սրացումից հետո երկրորդ ագրեսիվ բնույթի ցույցն է, որի միջոցով Վրաստանի ադրբեջանական համայնքի որոշ ներկայացուցիչներ ռազմատենչ կարգախոսներով փորձում են լարել միջէթնիկ հարաբերությունները Վրաստանում եւ երկիրը ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։