Մարտի 18-ից Վրաստանը արգելում է օտարերկրյա քաղաքացիներին մուտք երկիր

Մարտի 18-ին, 00: 00-ից, երկու շաբաթվա ընթացքում, Վրաստանի պետական սահմանը կփակվի օտարերկրյա քաղաքացիների համար:
Այս մասին հայտարարեց վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին։
Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, հնարավորություն կունենան օգտվել վրացական ավիաընկերությունների կողմից տրամադրվող ավիահաղորդակցություններից: