Թբիլիսիում ընթանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջոցառումը

1tv.ge-Թբիլիսիում, Ազատության հրապարակում ընթանում է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառումը:
Միջոցառումը նվիրվում է Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահ դառնալուն:
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ այսօրվա տոնական միջոցառումն այն մարդկանց համար է, որոնց համար Վրաստանի եվրոպական ապագան արժեքավոր և կարևոր է: Այս օրվա առթիվ կուսակցությունը շրջաններից հրավիրել է իր կողմնակիցներին և ապահովել նրանց տրանսպորտով փոխադրումը:
«Վրացական երազանքի» կողմից Թբիլիսիում անցկացվող միջոցառումների պատճառով, մայրաքաղաքի առանձին շրջաններում սահմանափակվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը: