Day: 25.04.2019

Հակահայկական ալի՞ք․ Ախալցխայում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները

Aliq.ge-Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում: Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2014թ.  մարտի 17-ին Վրաստանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության և դրա ֆոնի վրա Ջավախքում ենթադրյալզարգացումների մասին հայկական կայքերից մեկում իմ կողմից տված հարցազրույցը և հատկապես նրա (ամենայնհավանականությամբ միտումնավոր)  ռուսերեն թարգմանությունը տարաբնույթ շահարկումների տեղիք է տվելսոցիալական ցանցերում և վրացական որոշ կայքերում: Հարցազրույցում բառացիորեն ասվում է հետևյալը. «Վրաստանը իհարկե, իր խնդիրներն ունի և կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց որևէ պարագայաում հայ էթնոսը չիհանդուրժելու թուրքական զորքի գոյությունն այնտեղ, որտեղ ինքն է ապրում` անկախ նրանից, թե այդ տարածքը որերկրի մաս է կազմում»,- նշեց Շիրակ Թորոսյանն ու հավելեց, որ հայկական սեպարատիզմ չի կանխատեսում, ինչպեսոմանք, բայց թուրքական զորքերի ներկայության դեպքում լուրջ ընդվզումն անխուսափելի կլինի»: …) Ինչպես տեսնում ենք, այստեղ անջատողականության կոչ կամ հակավրացական որևէ դրսևորում չկա, և այնփնտրողներն ուղղակիորեն ջուր են լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին և  վնասում  հայ-վրացականհարաբերությունները` հասարակության, և հատկապես վրացական հանրության շրջանում ինչ-ինչ շահերից ելնելովապատեղեկատվություն տարածելով: Իսկ ես արտահայտել եմ ողջ հայ ժողովրդի տեսակետը. ցեղասպան թուրքի ռազմական ներկայությունը հայերով բնակեցված ցանկացած տարածքում անընդունելի է յուրաքանչյուր հայի համար և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին: Վստահ եմ, որ Վրաստանի իշխանությունները ևս մտահոգված են Վրաստանի հայ բնակչության անվտանգությանհարցով:   Շիրակ Թորոսյան «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր

Իսպանական Միսլատայում տեղակայված Կենաց խաչ հուշարձանի մոտ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Միսլատայում տեղակայված ԿԵՆԱՑ ԽԱՉ հուշարձանի մոտ, որտեղ...