Հայաստանում ձեւավորվել է ԿԱՄՔ անվամբ հասարակական նախաձեռնության

Հայաստանում ձեւավորվել է ԿԱՄՔ անվամբ հասարակական նախաձեռնության

Հայաստանում ձեւավորվել է  հայկական արժեքների  պաշտպանության հասարակական նախաձեռնություն, որի անվանումն է ԿԱՄՔ։ Հասարակական նախաձեռնության հիմնադիրներից է Ջավախքի հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։ Կազմակերպությունը այսօր ստեղծման մասին իր առաջին հայտարարությունն է տարածել, որը մեր ընթերցողներին ներկայացնում ենք առանց փոփոխության։

Սույնով հայտնում ենք հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական նախաձեռնության ստեղծման մասին։ Հայտարարում ենք, որ համատեղ ջանքերով պայքարելու ենք հայկական արժեքների պաշտպանության համար:

Ջանք չենք խնայելու, որպեսզի անձեռնﬗելի լինեն հայկական ավանդական սուրբ եկեղեցին, հայկական ավանդական ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, լեզուն, որոնք ﬔր ժողովուրդի հազարամյա մշակույթի ու ավանդությունների հենասյուններն են եւ հաստատված են ﬔր երկրի
Սահմանադրությամբ:

Սույն հայտարարությամբ զգաստության ենք հրավիրում բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում առանց ամոթի ու անզգուշորեն փորձում են Հայաստանում ավանդապաշտ ﬔծամասնությանը ճնշել իրենց խարդավանքով ու կեղծ եւ օտարամուտ արժեքներով, կոչ ենք անում չտրվել արկածախնդրության եւ ﬔր երկիրն ապակայունացնելու սին հույսերին: Հայրենի իշխանություններին հորդորում ենք անսալ ﬔր կոչերին եւ տուրք չտալ օտար երկրների կողﬕց
ﬔզ պարտադրվող կեղծ ազատականությանը, առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որը հզոր երաշխիք է ﬔր ժողովրդի շարունակականությունն ապահովող հայկական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի անձեռնﬗելիությանը:

Կոչ ենք ուղղում համայն հայությանը, հայ ավանդապաշտ երիտասարդությանը, հայկական եկեղեցական ու քաղաքական շրջանակներին ﬕանալ ﬔր ջանքերին եւ կասեցնել հետզհետե Հայաստանում ներթափանցող ու ահագնացող այլասերման սպառնալիքին:

Թող ոչ ոք ազատականության ու հանդուրժողականության դասեր չտա հայությանը, ﬔր հանրությունը հանդուրժում է մարդու խղճի եւ սեռական ազատությունը, հանդուրժել է, պետք է հանդուրժի ու կհանդուրժի:

Սակայն հայկական արժանիքներին սպառնալը ազատականություն չի կարող համարվել: Հայաստանում ﬔր երեխաների եւ մայրերի աչքերի առաջ այլասերություն չի քարոզվելու:

Ցեղասպանություն, երկրաշարժ, պատերազﬓեր եւ զանգվածային արտագաղթ տեսած ﬔր ժողովրդի առաջնային խնդիրը հայկական ավանդական ընտանիքի եւ հայ առողջ ու գիտակից երեխաներ ծնելու ավանդույթի պաշտպանությունն է: Դրանով իսկ համասեռամոլության քարոզումը ուղիղ սպառնալիք է ﬔր ժողովրդի եւ երկրի անվտանգությանը:

Այս առիթով պահանջում ենք չեղարկել սույն թվականի նոյեմբերի 15-ից 18-ը Երևանում նախատեսվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաններիﬕջազգային ֆորումը, որովհետեւ այն անկանխատեսելի դեպքերի և բռնության ու զայրույթի պատճառ է դառնալու, որի ողջ պատասխանատվությունը ընկնում է ֆորուﬕ կազմակերպիչների
և այն Հայաստանում արտոնողների վրա: