Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

Armenianchurch.ge -հոկտեմբերի 14-ին  Վրաստանի հայ համայնքը, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից հոգևոր հայրերի առաջնորդությամբ  կազմակերպեց խաղաղ քայլերթ  դեպի Հավլաբարի  կենտրոնում Ֆիգների փողոցի (Փերիսցվալեբա փողոցի թիվ 20181014 13105721 հասցեով) հարակից տարածքում ավերակների վերածված Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցի:

Քայլերթի  նպատակն էր  խաղաղ  մոմավառությամբ, ի  պահպանություն  հայոց սրբավայրերի  երկրի իշխանության  ուշադրությունը հրավիրել պատմական հուշարձանի հարակից տարածքում գործող և նախատեսվող  հասարակական վայրերի կառուցման թույլտվությանը: Քանի որ եկեղեցին գտնվում է վթարային վիճակում և  հղի է բազմաթիվ վտանգներով, այն կարող  է վտանգել տեղի բնակչության և այցելուների  անվտանգությունը,  ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կանխելու նման  անօրեն շինությունների 20181014 132106թույլտվությունը, որը խաթարում է պատմական հուշարձանի  և  Թբիլիսիում   հայկական հետքի պահպանությանը:

Քայլերթի մասնակիցները միասնաբար  աղոթելուց և մոմեր վառելուց հետո ավարտեցին իրենց խաղաղ 20181014 133021գործողությունը, ափսոսանք հայտնելով  հայոց  պատմական եկեղեցու նման անմխիթար վիճակից:

19-րդ դարի առաջին կեսի կառույց Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գանձակից Թբիլիսի տեղափոխված շամխորցիների կողմից սեփական միջոցներով: Եկեղեցին գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ունեցել է իր ծխական դպրոցը, կալվածքները:
Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով, վերածվել է հացի գործարանի, 20181014 133458ապա պահեստի, ծառայել որպես վրաց նկարիչների արվեստանոց:

1989 թվակսնին եկեղեցին փլուզվել է երկրաշարժի հետևանքով: 1999 թվականի դրությամբ կանգուն վիճակում եկեղեցուց պահպանվում է միայն արևելյան ճակատը  և նրան հարող որոշ հատվածներ: Վիրահայոց թեմը Շամքորեցոց եկեղեցին թեմին վերադարձնելու կամ եկեղեցին կոնսերվացնելու հարցով բազմիցս դիմել է  Վրաստանի իշխանությանը:
2016 թվականի դեկտեմբերին եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ,  ինչը օր-օրի  վնաս է հասցնում ճարտարապետական կառույցի  հետագա պահպանմանը: