Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը

Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը
Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տեղեկությամբ Ազնավուրը մահացել է լոգարանում` սրտի կանգի պատճառով:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: