Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը

Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թեհրանում Թուրքիայի եւ Իրանի առաջնորդներ Ռեջեփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի հետ անցկացվող բանակցություններն արդյունավետ կլինեն, իսկ ընդունված որոշումները ծանրակշիռ ավանդ կունենան Սիրիայի ճգնաժամի վերջնական կարգավորման գործում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ սիրիական Իդլիբի քաղաքացիական բնակչությունը չպետք է տուժի:

Էրդողանը նշել է, որ Թեհրանում գագաթնաժողովը Իդլիբի խնդիրը Աստանայի գործընթացի շրջանակում լուծելու վերջին հնարավորությունն է: Նա նշել է, որ Թուրքիան չափազանց մտահոգված է նրանով, որ ԱՄՆ-ն զենք է մատակարարում Եփրատի արեւելյան ափում գտնվող խմբավորումներին: Նրա խոսքով՝ Թուրքիայի կարծիքով՝  հնարավոր է գրոհայիններին Իդլիբից այլ շրջաններ հեռացնել: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան իր ներկայությունը Սիրիայում կպահպանի: