Ախալցխայի հավատացյալները եկեղեցուն կից գործող պարային համույթի հետ միասի ուխտագնացություն կատարեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ Արցախ

Ախալցխայի հավատացյալները եկեղեցուն կից գործող պարային համույթի հետ միասի ուխտագնացություն կատարեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ Արցախ

Ինչպես տեղեկացնում է Ախալցխայի հոգեւոր տեսչության մամլո ծառայությունը, Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Ախլցխա» պարային համույթի սաներն և մի շարք հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արցախ։

Ուխտավորների առաջին այցը եղավ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ախալցխայի  հոգևոր տեսուչ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համույթը ծրագրում է չորսօրյա պտույտ կատարել Արցախում և հանդես գալ կատարումներով, ապա հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց համույթի նախաձեռնությունը` ընդգծելով, որ նրանց ելույթները մեծ բավականություն կպատճառեն արցախցիներին և կոգևորեն: Նորին Սրբությունը նշեց նաև, որ համույթի անդամներն իրենց հերթին անմոռանալի օրեր կանցկացնեն Արցախում, կքաջալերվեն ու կզորանան` տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը:

Գարեգին Բ Վեհափառը, իր հայրական օրհնությունը բերելով պատանիներին, գովեց ազգային ինքնությունը, նախնյաց հավատքը և սրբազան ժառանգությունը պահպանելու գործում նրանց նախանձախնդրությունը: Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին շարունակել ապրել ազգային ոգով ու գիտակցությամբ:

Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Ախալցիխեի հոգևոր տեսչությանը և բարերար հայորդիներին` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայրենիք նման ուխտագնացությունների կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում պատանի ախլցխացիներն իրենց երաժշտական կատարումներով և ազգային պարերով ուրախացրին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արժանանալով նրա գնահատանքին և պարգևներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղևորվեցին դեպի Գանձասարի վանական համալիր։ Հոգևոր Տեսչության ուխտավորները գիշերն անցկացրին Գանձասար վանքին կից կացարաններում: Հաջորդ օրը՝ առավոտյան այցելեցին Սրխավենդի զորամա, «Ախլցխա» պարային համույթի սաներն իրնեց ազգային պարերով ուրախացրին զինվորներին ։

Երեկոյան ուղևորվեցին դեպի Ստեփանակերտ այցելեցին ՑՈՍ զորամաս, «Ախլցխա» պարային համույթի սաներն իրենց երաժշտական կատարումներով և ազգային պարերով անմոռանալի օր նվիրեցին զինվորներին։

Հաջորդ օրը Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (13-րդ դ.) ուխտավորները մասնակցեցին Ս. Պատարագին, որ մատուցեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը, ով իր համայնքի հետ ևս ուխտավորաբար Արցախ աշխարհում էր գտնվում: Մինչ քարոզը Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Տ. Սահակ վարդապետ Շաքարյանն ողջունեց ուխտավորներին և նրանց փոխանցեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի օրհնությունը: Հայր Սուրբը նշեց, որ ուխտավորների աղոթական ներկայությունը մեծ ուրախություն է պատճառել իրենց, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը՝ Ս. Աստվածամոր և Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ, ապա
Աստվածամոր տոնի առթիվ շնորհավորեց կանանց: Այնուհետև պատարագիչ քահանան օրվա տոնի վերաբերյալ քարոզ խոսեց:

Հավարտ Ս. Պատարագի վանքի բակում «Ախլցխա» պարային համույթը օրը ժողովրդական տոնախմբության վերածեցին։ Տոնախմբության ավարտին ներկաները Հայր Սահակն ուխտավորներին Գանձասարի պատկերով նկարներ, նվիրեց: Հոգշ․Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Հայր Սահակին ջերմ ընդունելության համար։

Հաջորդ օրը ուղևորվեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցի, այցելեցին նաև Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հոգևոր հայրերի գլխավորությամբ ուխտավորները մասնակցեցին ժամերգության։

Ուխտավորներն միասնաբար աղոթեցին և Հոգևոր կենարար մեծ ուժ ստացած վերադարձան Ախալցխա։