Աբասթումանիում վերանորոգում են ճոպանուղին

Աբասթումանիում վերանորոգում են ճոպանուղին

Սկսվել են վերականգնողական աշխատանքները Վրաստանի ամենամեծ աստղադիտարանում, որը գտնվում է Աբասթումանիում: Սեպտեմբեր ամսին կվերանորոգեն ճոպանուղին, որը կառուցվել է  1959 թվականին:

Ճոպանուղին մշտապես ստուգվել է աշխատակիցների կողմից, բայց 59 տարի է ինչ ամբողջովին չի վերանորոգվել: Միայն 1983 թվականին փոխվել է  ճոպանուղու խցիկը:

«Ծրագրված է, որ աստղադիտարանը լինի զբոսաշրջության կենտրոն:  Գրադարանը կլինի երկրորդ հարկում: Երրորդ հարկում էլ կլինեն գրասենյակները աշխատակիցների համար:  Աբասթումանիում կա 14 աստղադիտակ: Ցավոք աստղադիտակները  վերանորոգման ցուցակում չկան, չնայած  դրան, որ վերանորոգման անհրաժեշտությունը կա»,-ասում է  Աբասթումանի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Մայա Թոդուան:

Վերականգնողական աշխատանքները արդեն սկսվել են և այն ծրագրված է ավարտին հասցնել 2019 թվին: Աբաստումանիի աստղաֆիզիկայի աստղադիտարանի աշխատանքները  ֆինանսավորվում է համաշխարհային բանկի  և մունիցիպալիտետի զարգացման ֆոնդի կողմից: