Անգելա Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Անգելա Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղեւորվեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք մատուցեց։