Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Անգնահատելի է Անգելա Մերկելի անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականությանը. Մամուկա Բախտաձե

Համոզված եմ, Անգելա Մերկելի պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել կանցլերին Վրաստան այցելելու համար1

«Տիկին դաշնային կանցլեր, խորապես շնորհակալեմ Վրաստան այցելելու համար, մեզ համար մեծ պատիվ է, որ հյուրընկալում ենք ձեզ Վրաստանում, որպես ընկերոջը, գործընկերոջը, աջակցողի և մեր երկրի մեծ երկրպագուի:

Համոզված եմ, ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները, այն հարաբերությունները, որոնց երկդարյա պատմությունը միասին տոնում ենք 2018 թվականին՝ Վրաստան-Գերմանիա տարվա շրջանակներում»,-ասել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, Վրաստանի համար շատ կարևոր է Գերմանիայի կանցլերի և կառավարության անխախտ աջակցությունը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նկատմամբ:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Վրաստանի համար հպարտություն է, որ նա Գերմանիայի համար հուսալի գործընկեր է: Վարչապետը ընդգծել է նաև Աֆղանստանում «հստակ աջակցություն» առաքելության շրջանակներում գերմանացի և վրացի զինվորականների համատեղ գործողությունները:

Նրա խոսքերով, Վրաստանը հաջող անցել է ժողովրդավարական վերափոխման և եվրոպական ինստիտուտներին մերձենալու ճանապարհը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով Վրաստան է ժամանել այսօր: Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում: Իսկ մինչ հանդիպումը կառավարության գրասենյակի բակում կայացել է Անգելա Մերկելի դիմավորման արարողությունը: