Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների

Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների

Օգոստոսի 17-ին Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների։ Հանրահավաքը նվիրված էր հեղափոխության հաղթանակի հոբելյանական 100 օրվան։

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Էդուարդ Էնֆիաջանի խոսքերով ժողովուրդը համախմբվել է եւ հանրահավաք կազմակերպել ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների եւ այն ռեֆորմների, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ աջակցելու Հայաստանի նոր իշխանություններին, որոնք իրերը իրենց անուններով են կոչում։ Որոնք գողին ասում են գող, ահաբեկչին ահաբեկիչ եւ մարդասպանին մարդասպան։ Որոշ անձինք փորձում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվելով եւ առիթավորվելով նրանից, որ մենք հայտարարել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխություն։ Ասեմ այդ ուժերին, որ չի ստացվելու»,-հանրահավաքի ելույթում ասաց  ազատամարտիկ Էդուարդ Էնֆիաջանը։

ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ցույցը կազմակերպվել էր Սփյուռքի համակարգող խորհրդի կողմից, որին միացել էին մի շարք կազմակերպություններ։