Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Քաղաքացիների հարցով, որոնք բանկերի «սև ցուցակում են» և այդ պատճառով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեությանը, ընթանում են ակտիվ աշխատանքներ,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը, հայտարարել է համապատասխան հարցը մեկնաբանելիս: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։

Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշնանը կներկայացնեն հետաքրքիր առաջարկներ:

«Այն, ինչ հայտարարեցի խորհրդարանի ամբիոնից, այն է, որ մեր քաղաքացիները, մոտ 650 հազար մարդ, չունեն երկրի տնտեսական ակտիվությունների մասնակցելու հնարավորություն: Սա կարևոր տնտեսական պատնեշ է, որպեսզի հասնեն ինկլյուզիվ աճի: Իրականացնում ենք բազմաթիվ բարեփոխումներ, սակայն եթե այդ բարեփոխումների արդյունքը չարտացոլվի բնակչության մեծ մասի վրա, դա պատնեշ է, որը պետք է հաղթահարել»,- նշել է վարչապետը:

Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից վարկային-տեղեկատվական բյուրոն անցնում է Ազգային բանկի հսկողության տակ: Փոփոխվում է վարկային պատմությունը վարելու ձևի և չեղարկվում է «բացասական կարգավիճակը»: Ֆինանսական կազմակերպությունները վարկ տալիս կհենվեն միայն սպառողի փաստացի տվյալների վրա: