Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Վերջերս Ախալքալաքում վարորդների շրջանում մեծ բողոքի ալիք էր բարձրացրել: Քաղաքացիներից շատերը ստացել են արագաչափերի կողմից գրանցված տույժ տուգանքներ՝ նախկին ամիսների համար, ինչն էլ կազմում է բավականին մեծ գումար: Դժվարին իրավիճակում հայտնված վարորդները դիմել են Ախալքալաքի Մունիցիպալիտետի ղեկավարությանը (Նաիրի Իրիցյան և Յուրիկ Ունանյան), խնդրելով ՏԻՄ ջանքերով և ՀՀ կառավարության օժանդակությամբ նպաստել հարցի լուծմանը: Այս մասին տեղեկացնում է Ախալքալքի սակրեբուլոն։

Տուգանվածներից շատերի համար ուղևորափոխադրումն ընտանիքի եկամուտի միակ աղբյուրն է, այլապես մարդիկ պիտի բռնեն արտագաղթի ճանապարհը: Ն.Իրիցյանը Սակրեբուլոյի իր թիմակից պատգամավորների հետ քննարկել է բնակչությանը մտահոգող հարցը: Ելնելով միջպետական հարաբերությունների գոյություն ունեցող ինստուտոցիոնալ արարողակարգից, 2018թ-ի հունիսի 8-ին արագաչափերի հարցի շուրջ Ախալքալաքից նամակն է ուղղվել ՀՀ Սփյուռքի նախարար պարոն Մ. Հայրապետյանին, խնդրելով օժանդակել հարցի լուծմանը:

Արդեն 2018թ-ի հունիսի 18-ին ՀՀ Սփյուռքի Նախարարաության կողմից ուղարկվել է պատասխան նամակ առ այն, որ նամակը քննարկման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, որտեղից կստանաք պատասխան: Հարցը Վրաստանի Ներքին Գործերի Նախարարի հետ քննարկել է նաև Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, նրանց համատեղ ջանքերով ևս հարցը քննարկման ընթացքում է:

Հ.Գ. Արագաչափերի տույժ տուգանքների վերաբերյալ Ախալքալաքից նամակն ուղարկված է Նաիրի Իրիցյանի կողմից 08/06/2018թ-ին, պատասխանն էլ ստացվել է 18/06/2018թ-ն:

Հիշեցնենք, որ Akhaltskha.Net-ը տեղեկացրել էր այն մասին, որ Ախալքալաքի սակրեբուլոյի ընդդիմադիր պատգամավորները եւս նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նույն խնդրի կապակցությամբ։