Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք

Այսօր, մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ջավախք: Դա 22-ամյա ընդմիջումից հետո ՀՀ ղեկավարի առաջին այցելությունն էր Հայրենի Ջավախք:

Ծալկա (Այազմա)

Այցելության առաջին կանգառը Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղն էր՝ գուսան Հավասու Հայրենիքը: Ծալկայի շրջանի բնակչությւոնը ոգեւորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետին: Նրանք մաղթեցին Ն. Փաշինյանին մեծ հաջողություն իր գործերում: Քանի որ վաղը, հունվարի 1-ին վարչապետի ծննդյան տարեդարձն է, ծալկացիները Ն. Փաշինյանին նվիրեցին Աստվածաշունչ Մատյան: Ն. Փաշինյանը դիմեց հայրենակիցներին.

 «Ես մի պարզ բանաձեւ եմ առաջարկում, որպեսզի մենք երկարաժամկետ, ռազմավարական առումով կարողանանք զարգացում ապահովել Սամցխե Ջավախքի տարածաշրջանի եւ Ծալկայի հայաբնակ մեր հայ ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի շատ պարզ բանաձեւ: Վրաց պետությունը եւ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետության եւ Հայության գործողություններում չկա որեւէ դավադրություն վրաց պետության եւ վրաց ժողովրդի նկատմամբ: Եւ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է համոզված լինեն, որ Վրաստանի գործողություններում չկա որեւէ դավադրություն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ:»

Այազմայում Ալիք Մեդիայի կատարած տեսագրությունը կարելի է տեսնել այստեղ:

Փոկա

Հաջորդ կանգառը Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում էր, որտեղ եւս Ն. Փաշինյանին սպասում էր ոչ միայն Փոկայից, այլեւ շրջակա գյուղերից եկած բազմությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց.

 «Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ արտագաղթը կանգնի եւ սկսվի հակառակ պրոցեսը: Մենք համողված ենք, որ Վրաստանի կառավարության մեր գործընկերները նույն քաղաքականությունը կվարեն Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի նկատմամբ, հայաբնակ բոլոր քաղաքների, գյուղերի նկատմամբ: Եւ ես վստահ եմ, որ այս ճանապարհով մենք հասնելու ենք համընդհանուր հաղթանակի:»

Փոկայում Ալիք Մեդիայի կատարած տեսագրությունը կարելի է տեսնել այստեղ:

Գանձա

Հաջորդ կանգառը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում էր՝ Վահան Տերյանի Հայրենիքում: Այստեղ եւս ՀՀ վարչապետին սպասում էին բազմահազար հայեր: Ն. Փաշինյանը նշեց.

«Այս տարածաշրջանում մենք ունենք միասնական շահեր: Այս տարածաշրջանում մենք դարերով կողք-կողքի ապրել ենք, եւ դարերով կողք-կողքի պիտի ապրենք:  Եւ մեր ժողովուրդների հարաբերություններում չպետք է լինեն սպառնալիքներ, չպետք է լինեն դավադրություններ: Եւ մենք պետք է ամեն օրվա հետ բարձրացնենք մեր բարեկամության եւ եղբայրության մակարդակը:»

Անդրադառնալով ՀՀում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, վարչապետը ասաց.

«Այդ հեղափոխությունը ժողովրդական է կոչվում նաեւ այն պատճառով, որ դրան մասնակցել են ոչ միայն Հայասստանի քաղաքացիները, այլեւ ամբողջ Հայ ժողովուրդը, այդ թվում եւ Ջավախքի հերոսական ժողովուրդը: »

Սաթխա

Հաջորդ կանգառը Սաթխա գյուղում էր, որը հայտնի է 1918 թ թուրքերի դեմ ակտիվ զինված դիմադրությամբ: Ն. Փաշինյանը դիմեց ժողովրդին.

«Ես այս այցի ամենակարեւոր արդյունքը համարաում եմ այն, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ իմ միջեւ հաստատվել են անձնական ջերմ հարաբերություններ, ընկերությունԵւ ես վստահ եմ, որ ի դեմս գործող վարչապետի հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը ունի մի լավ բարեկամ, որը ջանք չի խնայելու Հայաստան-Վրաստան բարեկամությունը խորացնելու համար:»

Նինոծմինդա

Նինոծմինդայի կենտրոն հանդիսացող Նինոծմինդա քաղաքում հաջորդ կանգառն էր: Հանտիպումը նշանակված էր «Հայոս-Քարթլոս» այգում, որտեղ տոնական տրամադրություն էր, եւ միացված էր «Հայեր ջան, Դուխով» երգը: Ժ. Սնխչյանը ներկայացրեց ՀՀ ժողովրդական վարչապետին, որը դիմեց ժողովրդին.

«Գոհ եմ ու երջանիկ, որ հիմա կարող եմ կանգնել ձեր առաջ, եւ ուղիղ նայել բոլորիդ աչքերի մեջ, եւ ասել, որ հպարտանում եմ ձեզանով, որ խոնարհվում եմ ձեր առաջ, որ սիրում եմ ձեզ: Այն հաղթանակը որ տեղի ունեցավ Երեւանում, նաեւ ձեր համար է այդ հաղթանակը: Համոզված եմ, որ այս այցը նոր էջ է բացելու մեր ժողովուրդների ու պետությունների բարեկամության մեջ:»

Այնուհետեւ Ն. Փաշինյանը կրկնեց Հայաստնի ու Վրաստանի միջեւ «դավադրության չգոյության» մասին թեզը, որը արդեն նշեցինք վերեւում:

«Մենք պետք է կառուցենք նոր եղբայրություն, եւ այդ հարաբերությունները պետք է ծառայեմ մեր ժողովուրդների ազատությանը եւ երջանկությանը: Այն հարաբերությունները պետք է ծառայեն նաեւ նրան, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից արտագաղթը ոչ միայն կանգնի, այլեւ սկսվի մեծ ներգաղթի գործընթացը:»

Հիշատակելով Եւրեւանում վերջեիս հաղթած հեղափոխությունը, Ն. Փաշինյանը նշեց.

«Այդ հեղափոխության հեղինակը նաեւ դուք եք: Եւ ես համոզված եմ, որ այդ 10-15 օրերի ընթացքում ձեզնից շատերը անպայման եղել են Հանրապետության հրապարակում: Եւ այդ ազատության, օրինականության, եղբայրության շունչը իրենց հետ բերել են այստեղ: Ես համոզված եմ, ես տեսնում եմ ձեր աչքերից, որ այն ոգեւորությունը, այն հաղթանակի զգացումը, որ տիրում է Հայաստանում, դուք ոչ պակաս, նույնիսկ ավելի հաղթող եք զգում ձեզ: Մեր Հայությունը հաղթել է, եւ մեր պատմության մեջ այլեւս չեն լինելու պարտություններ:»

Ախալքալաք

Այնուհետեւ Ն. Փաշինյանը իրեն ուղեկցող պատվիրակության հետ մեկնեց Ախալքալաք: Առաջին կանգառը քաղաքի Սբ. Խաչ եկեղեցում էր: Եկեղեցու շուրջ հավաքվել էին հազարավոր մարդիկ, անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ: Եկեղեցում մոմավառությունից հետո Ն. Փաշինյանի պատվիրակությունը «Նիկոլ»վանկարկող հազարավոր մարդկանց ուղեկցությամբ շարժվեց դեպի Ախալքալաքի մշակույթի պալատ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն եւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն: Մ. Ջանելիձեի ծավալուն ողջույնի խոսքից հետո Ն. Փաշինյանը ողջունեց Վրաստանի փոխվարչապետին, Սամցխե-Ջավախքի նահանգապետին, դահլիճում ներկա հայրենակիցներին եւ դահլիճից դուրս հետեւող հայրենակիցներին: Ապա նա նշեց.

«Ուրախ եմ այս պահին այս մթնոլորտի համար: [] Սա իմ առաջին պաշտոնական այցն է վարչապետի կարգավիճակում, եւ դուք գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով, մի քաղաքական պրոցեսի արդյունքում, որը կոչվեց սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Ես Վրաստան եկել եմ Վրաստանի պետությանը եւ վրաց ժողովրդին ուղղված սիրո եւ համերաշխությանուղերձով, եւ ես չափազանց երջանիկ եմ տեսնելու, որ այդ ուղերձը տեղ է հասել, եւ ունի կոնկրետ արտահայտություն. ես համարում եմ, որ այսօրվա այս դահլիճի մթնոլորտը այդ ուղերձի արտահայտությունն է:

Վրաստանի վարչապետի, նախագահի հետ հանդիպումների ընթացքում մենք շատ արագ արարողակարգային թղթերը դնում էինք մի կողմ, եւ անցնում բաց, անկեղծ, եղբայրական խոսակցության, որովհետեւ փաստաթղթերից ավելի կարեւոր, որ կա հնարավորություն նայել իրար աչքերի մեջ եւ տեսնել, թէ ինչ է արտահայտում հայացքը: Սիրո եւ համերաշխության ուղերձով ես եկել էի Վրաստանի իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների աչքերի մեջ նայելու, որպեսզի նրանք տեսնեն, համոզվեն եւ կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ: Այդ հայացքի մեջ գրված էր, որ մեք վճռական ենք դարավոր հայ-վրացական եղբայրության հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր հարաբերություններում նոր էջ բացելու, մեր ժողովուրդներին բարեկամության եւ եղբայրության նոր լիցք հաղորդելու:  […]»

Ապա Ն. Փաշինյանը կրկնեց Հայաստնի ու Վրաստանի միջեւ «դավադրության չգոյության» մասին թեզը, որը հիշատակվեց վերեւում: Ապա նա ավելացրեց.

«Ես լիովին համաձայն եմ Վրաստանի փոխվարչապետի այն մտքին, որ Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է: Երբ այդ տեսակետից ենք նայում խնդրին, մեր անելիքը շատ պարզ է դառնում: Մեր անելիքը հստակ է. ամուր, պինդ կանգնենք կողք-կողքի, ուս-ուսի եւ հզորացնել մեր վստահությունը դեպի ընդհանուր ապագան: Եւ ես այս այցի արդյունքներով համոզվել եմ, որ այսօր Վրաստանում հաստատված է Հայաստանի համար բարեկամ իշխանություն, եւ որ Վրաստանի իշխանությունը ջանք չի խնայի Հայաստանի ու հայ ժողովրդի հզորացմանը աջակցելու համար: Ինչպես եւ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք Վրաստանի հզորացման եւ վրաց ժողովրդի երջանկության համար:

Ընդ որում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այն հարցում, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ունի մի տեսակետ, Վրաստանը ունի մի [այլ]տեսակետ, որովհետեւ երկու երկրներում էլ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին ունեն նույն տեսակետերը անկախ վարած արտաքին քաղաքականությունից:»

Ապա Ն. Փաշինյանը ելույթը ավարտեց արտագաղթի դադարեցման մասին թեզով, որը արդեն նշել ենք վերեւում:

Ն. Փաշինյանի այցելության մասին այս պահին ամենաամբողջական վիդեոռեպորտաժը Ազատություն ռադիոկայանի պատրաստած տեսանյութն է որը կարելի է տեսնել այստեղ:

Ջավախք Մեդիա, Ծալկա, Նինոծմինդա, Ախալքալաք, Ախալցխա, Երեւան: