Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը եւ Ախալցխայի հայ ազգաբնակչությունը  շնորհավորում է Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Զարեհ Սինանյանը երեկ Գլենդելի քաղաքային խորհրդի քվեարկության արդյունքում ընտրվեց քաղաքապետ։ Համոզված ենք, որ Զարեհ Սինանյանը տվյալ պատասխանատու պաշտոնը զբաղեցնելով ավելի լավ է կարողանալու ծառայել Գլենդել քաղաքի ժողովրդին եւ առավել օգտակար լինել տեղի հայ համայնքին, Հայաստանին, Արցախին ու Ջավախքին։

Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը մինչ քաղաքապետ ընտրվելը զբաղեցնում էր Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնը։