Ո՞վ է Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն

Ո՞վ է Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն

Ինչպես երեկ տեղեկացրել էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել  Կախա Սամխարաձեն։ Հիշեցնենք, որ արդեն նախկին նահանգապետ Ակակի Մաճուտաձեն իր պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի դեկտեմբեր ամսին: Մինչ այդ նա եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի պետական անվտանգության տարածաշրջանային բաժնի պետ:

Նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն մինչեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ դառնալը 2017 թվականին նշանակվել  էր Շիդա Քարթլիի նահանգապետ: Մինչ այդ, 2015-2016 թվականներին «Վրացական երազանքի» տարածաշրջանային ներկայացուցիչն էր  Սամցխե-Ջավախքում,  Շիդա Քարթլիում եւ Մցխեթա-Մթիանեթիում: 2014-2015 թթ. Նա նշանակվել էր Թետրիսծղարոյի  քաղաքապետարանի փոխտնօրեն:

Կախա Սամխարաձեն ներգրավված է եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյխան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղի եւ գազամուղի շինարարության ծրագրերում։