Ախալցխայի N3 հանրային դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը մեկնելու է Ֆրանսիա

Ախալցխայի N3 հանրային  դպրոցի աղջիկների վազքի թիմը  գոյություն ունի արդեն երեք տարի։ Թիմի անդամներն են՝ Մարգարյան Հասմիկ, Հակոբյան Իրինա, Հակոբյան Սոֆյա եւ Պողոսյան Սվետլանա։ Թիմի ղեկավարն է Ախալցխայի N3 հանրային  դպրոցի սպորտի մանկավարժ Սարգսյան  Գեւորգը։ Իրենց գործունեության երեք տարվա ընթացքում աղջիկները հասել են մեծ հաջողությունների։ 2016 թվականին տարել են քաղաքի առաջնությունը,  այնուհետեւ՝ Սամցխե-Ջավախքի, իսկ հետո Անակլիայի բանակում 12 շրջանների միջեւ գրավել են երրորդ տեղը։

2017 թվականին շրջանային մրցաշարից հետո հաղթել են Արեւելյան Վրաստանի չեմպիոնատը։ Իսկ եզրափակիչ փուլում  մեծ տարբերությունով հաղթել են Արեւմտյան Վրաստանի չեմպիոն թիմին։

Ինչպես տեղեկացնում է etaloni.ge կայքը, ներկա պահին աղջիկները եւ նրանց մարզիչը մեկնելու են Ֆրանսիա հերթական  մրցաշարին, որը տեղի է ունենալու  ապրիլի 2-7։ Մրցաշարում Վրաստանից բացի մասնակցելու են աշակերտների թիմեր 25 երկրներից։

Akhaltskha.Net