Նինոծմինդայի շրջանից չորս մեդալակիրներ «Թբիլիսիի Գավաթ» կարատեի մրցույթում

Նինոծմինդայի շրջանում գործող կարատեի մասնավոր դպրոցի մարզիչ Մաքսիմ Արզումանյանի գլխավորած թիմն օրեր առաջ մասնակցեց Թբիլիսիում կայացած Կարատեի Բաց Առաջնությանը:

Մարտի 23-ից   25-ը  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ կարատեի հերթական մրցումներից մեկը, որը կրում էր «Թբիլիսիի Գավաթ» խորագիրը:

Այս մրցույթը կազմակերպվել էր Սպորտի և մշակույթի Նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցում էին տասնվեց երկրից մոտ հինգ հարյուր մարզիկներ, իսկ  Նինոծմինդայի շրջանից ` ութ մարզիկ , որոնցից երեքը`Արզումանյան Ժասմինը, Մոսայան Կիման և Մղդեսյան Համայակը վերադարձել են մեդալներով և գավաթներով:

Մարզչի քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր երեխաները հասել են արդյունքների և մասնակցում են բազում մրցումների: Չնայած բարդ մրցույթին և ուժեղ մրցակցությանը, այս անգամ ևս շրջանից եղել են հաղթողներ և բերել մեկ առաջին կարգի , երկու երկրորդ կարգի և մեկ երրորդ կարգի մեդալներ:

«Այս մրցույթին մենք մասնակցել ենք մարզիկների ծնողների աջակցությամբ, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծնողներին և իմ սաներին նման արդյունք ցուցաբերելու համար: Եվ բոլորս միասին  ավելի ոգևորված պատրաստվում ենք հետագա մրցույթներին, որպեսզի առաջիկա խաղերին ավելի լավ ներկայանանք և զբաղեցնենք պատվավոր տեղեր» ,- ասաց մասնավոր դպրոցի մարզիկ Մաքսիմ Արզումանյանը:

 

Սերինե Յայլախանյան

Akhaltskha.Net