Մանուկների առջեւ իրենց դռները բացեցին Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի երկու նոր խմբակներ

Մանուկների առջեւ իրենց դռները բացեցին Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի երկու նոր խմբակներ

Մարտի 23-ին նախադպրոցական տարիքի 70 երեխաների առջև իրենց դռները բացեցին վերաանորոգված և կահավորված Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի 2 նոր խմբակները: Շահագործման հանձնված երկու խմբերը Ախալքալաքի փոքրիկ համաքաղաքացներին հնարավորություն են տալիս հաճախելու օրինակելի մանկապարտեզ:

Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են բավականին լավ որակով, գունային ֆոնը տրամադրող և ոգևորող՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ:

Բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատգամավորների հետ միասին, Ախալքալաքի Քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Յուրիկ Ունանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ախալքալաքի մանկապարտեզների կառավարիչները՝ միավորման տնօրեն Զարուհի Բարբառյանի գլխավորությամբ:

Աշխատանքի ընդունված 6 նոր մասնագետները հետևողականորեն կիրականացնեն այն խնդիրները, որոնք նպաստում են երեխաների ֆիզիկական, մտավոր, բարոյական և գեղագիտական զարգացմանը`պահպանելով յուրաքանչյուր երեխայի բարձր ու կենսուրախ տրամադրությունը։

Մանկապարտեզը հետաքրքիր ավանդույթներ է ունեցել` ազգային տոները ,ցերեկույթները, խաղահանդեսները երեխաների առօրյայի հիմնական մասն են կազմել։ Այսօր էլ այդ ավանդությունները շարունակվում են։ Երեխաների համակաողմանի դաստիարակության համար ստեղծված է զարգացնող միջավայր։