ԱՀՏ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում բազմաթիվ կարիքավոր ընտանիքների տարբեր տեսակի օգնություն է տրամադրել

ԱՀՏ-ն իր սոցիալական ծրագրի շրջանակներում բազմաթիվ կարիքավոր ընտանիքների տարբեր տեսակի օգնություն է տրամադրել

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում փետրվար ամսվա ընթացքում 15 կարիքավոր ընտանիքների սննդամթերք է տրամադրել։ Նաեւ այդ ընթացքում Հոգևոր Տեսչությունը երեք կարիքավոր ընտանիքների բուժման համար դրամական օգնություն է տրամադրել։

Այդ ամենից բացի Ախալցխայի Հոգևոր  տեսչությունը չորս անապահով ընտանիքների համար դրամական օգնություն է տրամադրել եւ մեկ ուսանողուհու կրթաթոշակ։ Տվյալ բարեգործական ծրագրի շրջանակներում եւս երկու կարիքավոր ընտանիքների տրամադրվել են տակդիրներ։

Akhaltskha.Net