Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետ Զազա Մելիքիձեին

Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետ Զազա Մելիքիձեին

Այսօր՝ փետրվարի 16-ին Ախալցխայի քաղաքապետարանում «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաքապետ Զազա Մելիքիձեի միջեւ:

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացրին իրենց հուզող մի շարք խնդիրներ։ Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկման արժանացան հետեւյալ թեմաները․

  • Քաղաքացիների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործունեության մեջ.
  • Տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ քաղաքացիական հասարակության պասիվ վերաբերմունքը.
    ● Շրջակա էկոլոգիային վերաբերվող հարցեր․
    ● Մշակութային ժառանգության պահպանման վերաբերվող հարցեր․
  • Սպորտ եւ մշակույթ․
    ● Քաղաքապետարանի զարգացման ընդհանուր տեսլականը.

Հանդիպման ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքապետ Զազա Մելիքիձեի ուշադրությունը հրավիրեցին թուրքական ռեստորանների աճի եւ նրանց ծածկի տակ գործող հասարակաց տների առկայության խնդրի շուրջ իրենց տեսակետները։

Ինչպես տվյալ հարցի շուրջ նշեց Զազա Մելիքիձեն՝ հասարակությունը ակտիվ դեմ է արտահայտվել թուրքական ռեստորանների ու հասարակաց տների առկայությանը քաղաքում եւ նրանք միջոցներ են ձեռնարկել տվյալ օբյեկտների դեմ։

Սակայն Զազա Մելիքիձեն այնուամենայնիվ չցանկացավ կոնկրետացնել, թե ինչ օրենքով նախատեսված միջոցներ են ձեռնարկել թուրքական ռեստորանների ու հասարակաց տների դեմ Ախալցխայում։

Akhaltskha.Net