Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ:

26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը:

Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից ու բնակության վայրից ուրախալի վստահությամբ ներշնչվեց Հայաստանի անվտանգ ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։

Բանակը իշխանության համակարգի մաս չէ, քանզի այն մշտապես իր երկրի ժողովրդի կողքին է առանց քաղաքական համակրությունների։ Եւ հենց դա է պատճառը, որ որոշ թշնամաբար տրամադրված երկրների ծրագրում նպատակ կա զրկել հայկական բանակը ինքնուրույն գործելու հնարավորությունից։

Հայկական բանակը կարելի է համարել մեր անկախ պետականության բոլոր համակարգերից ամենաարդյունավետ գործող համակարգը, որը ունի մեծ ժողովրդականություն եւ վայելում է մարդկանց վստահության ամենաբարձր ցուցանիշը։

Հարկ է նշել, որ Հայոց բանակը պատմության այս կարճ ժամանակահատվածում կարողացավ հավասարվել աշխարհի հզոր երկրների լավագույն բանակներին, վստահություն եւ հպարտության ներշնչելով մեր ժողովրդին:

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն