Ի՞նչ է վրացիներին հայտնի Եվրամիության մասին

Եվրոպայի հիմնադրամի պատվերով CRRC-ին 2017թ-ին 5-րդ անգամ հարցում է անցկացրել Վրաստանի բնակիչների շրջանում Եվրամիության մասին իրազեկվածությունը և նրա հանդեպ վերաբերմունքը պարզելու նպատակով: 2017թ-ին հարցվել է 2258 մարդ:

Հարցվածների 45%-ը դրական է վերաբերվում Եվրամիությանը, և միայն 10%-ը՝ բացասաբար: 40%-ը՝ չեզոք:

Ստացած տվյալների համաձայն՝ Վրաստանի միայն 2 տոկոսն է համարում, որ Եվրամիության կողմից Վրաստանի ստացած օգնությունը ոչ մի նշանակություն չունի, 8 տոկոսի կարծիքով՝ այդ օգնությունն այնքան էլ կարևոր չէ: Բացարձակ մեծամասնությունը՝ 84%-ը համոզված է, որ ԵՄ-ից Վրաստանի ստացած օգնությունը կարևոր է, իսկ 38%-ն այդ օգնությունը «ծայրահեղ կարևոր» է համարում:

Բնակչության 41%-ը կարծում է, որ Եվրամիությունից սպառնալիքներ են գալիս վրացական ավանդույթներին: Այդ կարծիքի հետ համամիտ չէ 49%-ը: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման սպառնալիք տեսնողների թիվը 2015թ-ին 15%-ով ավելի շատ էր:

Վրաստանի բնակիչները Եվրամիությունն առաջին հերթին միջազգային քաղաքական կազմակերպություն են համարում, հետո միայն՝ տնտեսական միավորում:

Հարցվածների մեծ մասի մոտ (74%) Եվրամիությունն ասոցացվում է խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության հետ:

Հարցումը պարզել է Վրաստանի բնակչության դրական վերաբերմունքը եվրաինտեգրացիային: Չնայած միաժամանակ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ ոգևորությունը ավելի շատ արտացոլում է բնակչության հույսերն ու սպասումները, քան Եվրամիության և նրա ինստիտուտնրի մասին իրազեկվածությունն ու հիմնարար գիտելիքները:

CRRC հետազոտության համաձայն՝ այն հարցին, թե արդյոք Վրաստանն այժմ եվրամիության անդամ է, հարցվածների 16%-ը դրական է պատասխանել:

Հետազոտության հեղինակները նշում են, որ 2009-2015թթ-ին այդ հարցին սխալ պատասխանողների թիվը կայուն նվազել է: Այսպես, 2015թ-ին հարցվածների միայն 5%-ն է համարել, որ Վրաստանը Եվրամիության անդամ է: Սակայն, վերջին հարցման տվյալներով, այդպիսի մարդկանց թիվը կրկին աճել է:

«Վրաստանի քաղաքացիների որոշակի մասը, հնարավոր է, վիզային ռեժիմի ազատականացումը նույնացնում է ԵՄ մտնելուն», -ենթադրում են հետազոտության հեղինակները:

Եվրամիության մասին առավել քիչ տեղեկատվություն ունեն ազգային փոքրամասնությունները: Փոքրամասնությունների մեծ մասը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչ է Եվրամիությունը:

Այն հարցին, թե ով մյուսներից ավելի լավ կարող է օգնել Վրաստանին, ազգային փոքրամասնությունների 54%-ը պատասխանել է՝ Ռուսաստանը: Մինչդեռ, նույն հարցին պատասխանելիս վրացախոս բնակչության 35%-ը նշել է Եվրամիությունը: Հարցվածների մեկական քառորդ մասը համարում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն (համապատասխանաբար 24 և 23%):

CRRC հետազոտության տվյալների համաձայն՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացախոս բնակչությունից 2 անգամ պակաս են որպես տվյալ հարցի պատասխան նշել Եվրամիությունը (15 և 35%) և մոտ 4 անգամ պակաս՝ ԱՄՆ (5% և 23%):

Վրաստանի Հայ Համայնք