Քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում

Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID  Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից:

Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին ընտրողների ցուցակներ տանել իրենց կուսակցության գրասենյակ: Նա նաեւ պնդում է, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները նշանակվում են իրենց գյուղերում ընտրական տեղամասերի ղեկավարներ:

Իրակլի Բարձեմաձեյի խոսքերով նա ունի տեղեկություններ, որ այս ընտրությունների ժամանակ իշխանությունը օգտագործելու է մահացած մարդկանց անուններ, ինչպես նաեւ հայկական կարուսել: