Այս տարի Ախալցխայի հայկական դպրոց հաճախեց 64 աշակերտ

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկեց ուսումնական տարին: Այս առիթով տոնական էր օրը նաեւ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում: Նոր ուսումնական տարում առաջին դասարան հաճախեց 64 աշակերտ, ովքեր բաժանվեցին երեք դասարանների: Երեք առաջին դասարանների դասվարները եղան Մարիամ Կարապետյանը, Մանուշակ Խաչատրյանը եւ Սրբուհի Սաղաթելյանը:

Ավարտական դասարանի աշակերտները ըստ ավանդության բեմ բարձրացրին փոքրիկ աշակերտներին եւ նրանց հանձնեցին փոքրիկ նվերներ: Փոքրիկներին հանձնվեցին նաեւ դպրոցական համակարգիչներ:

Երեխաների ուսումնական տարին շնորհավորելու համար հայկական դպրոց էին այցելել նաեւ Ախալցխայի քաղաքապետարանի եւ ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ անցյալ տարի առաջին դասարան էր հաճախել 55 աշակերտ, որը 9 աշակերտով ավելի քիչ է, քան այս տարի: Այդ առումով կարծես տարեց-տարի դրական աճ է գրանցվում առաջին դասարան գնացողների թվաքանակի մեջ:

Սակայն նույն ժամանակ հարկ է նշել, որ բացասական տենդենց է գրանցվում Տավառնի թաղամասի հայկական դպրոցի առաջին դասարան գնացող աշակերտների թվաքանակի մեջ, որը վտանգ է ստեղծում հայկական դպրոցի գոյության համար: Ի տարբերություն հայերի, դրանից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները, ովքեր Տավառնիի հայկական դպրոցում իրենց երեխաներին տալիս են վրացական խմբակ:

Akhaltskha.Net