Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ախալցխայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ախալցխայում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ քննարկել են շրջանի հայությանը իրավունքների հետ կապված հարցեր

Չնայած նրան, որ արդեն պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, Ախալցխայում միայն երկու կուսակցությունն է այս պահի դրությամբ ներկայացրել քաղաքապետի թեկնածուի: Բոլոր թեկնածուները ունեն երկու ամիս ժամանակ, որպեսզի շահեն ընտրողների վստահությունը: Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների ընտրություններ

«Միասնական Ազգային Շարժում»-ի քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձիմաձեն  արդեն սկսում է նախընտրական քարոզարշավը: Նա դեռ չէ սկսել իր քարոզչական շրջագայությունը քաղաքում, սակայն ինչպես ինքն է վստահեցնում մշտական կապ ունի ընտրողների հետ:

«Եվրոպական Վրաստան»-ի Ախալցխայի քաղաքապետի թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Վաժա Չիտաշվիլին կանխատեսում է բարդ նախընտրական շրջան: Ինչպես նշում է նա՝  այս երկու ամիսների ընթացքում
կբացահայտվեն բազում կառավարական  ռեսուրսների չարաշահումներ եւ ընտրողների  նկատմամբ սպառնալիքներ: Ինչ վերաբերվում է նրա նախընտրական ծրագրին, ապա նա բնակչությանը իր նախընտրական ծրագիրը կներկայացնի  սեպտեմբեր ամսից:

Իշխող «Վրացական Երազանք»-ը դեռ չէ ներկայացրել իր թեկնածուին, սակայն մոտակա օրերս պարզ կդառնա թե ով է լինելու տվյալ կուսակցության թեկնածուն:

Թեկնածուների հետ կապված նույն վիճակն է նաեւ «Միասնական Ժողովրդավարական Շարժում» եւ «Հայրենասերների Դաշինք» կուսակցությունների մոտ:

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունից նախնական տվյալներով քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու քաղաքային խորհրդի ընդդիմադիր պատգամավոր Ջիմշեր Գոգոլաուրին:

Akhaltskha.Net