ՋԱՀ-ի աշխատանքային այցը գ. Կարծախ Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացմանն ընդառաջ

ՋԱՀ-ի աշխատանքային այցը գ. Կարծախ Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացմանն ընդառաջ

Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունն աշխատանքային այցով մեկնել էր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ, որտեղ ինտենսիվորեն ընթանում են աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքները: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ աշուղի տուն-թանգարանի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարծախ էին մեկնել նաև Հիմնադրամի համակիր, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար, ծնունդով Ախալքալաքի Զակ գյուղից Մնացական Գասպարյանը, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Քաջավան Նուրիջանյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծի հեղինակ Հովհաննես Մութաֆյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրագիտության ինստիտուտի և Հայոց ազգագրության թանգարանի աշխատող Արգամ Երանոսյանը:

Փոքրիկ կարծախցիները «աղ ու հացով» դիմավորեցին հյուրերին, որից հետո վերջիններս շրջեցին տուն-թանգարանի ցուցասրահով, գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը հյուրերին ներկայացրեց Մեծն Աշուղի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Այնուհետև հյուրերը ծանոթացան տուն-թանգարանի հուշային հատվածի կատարված և ընթացիկ աշխատանքներին:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացումը մեծ հանդիսությամբ և տարատեսակ միջոցառումներով տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 27-ին: