Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Ծղալթբիլայում հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին

Օգոստոսի 10-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին Պետրոս եւ Աննա Ավետիսյաններին: Հուղարկավորությանը մասնակցում էին ինչպես Ծղալթբիլայիցիները, այնպես էլ հարակից գյուղերից եւ քաղաքից ժամանած մարդիկ, ում անտարբեր չեր թողել Ավետիսյանների ընտանիքի վիշտը:

Մահացածների հարազատների եւ համագյուղացիների խոսքերով՝ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտվի կատարվածի ողջ ճշմարտությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Ծղալթբիլա գյուղում այրվեց Ավետիսյան ընտանիքի տունը, որի մեջ իրավապահները հայտնաբերեցին տարեց հոր եւ աղջկա դիակներ: Շուրջ 70 օր հետաքննությունը տեղափոխել էր մահացածների մարմինները փորձաքննության եւ չեր վերադարձնում մարմինները հարազատներին: Մահացածների մարմինները տրվեցին հարազատներին Ախալցխա տեղափոխության համար միայն օգոստոսի 8-ին առանց որեւիցե փաստաթղթի եւ առանց փորձաքննության եզրակացության, ինչը բողոքի ալիք բարձրացրեց ծղալթբիլացիների շրջանում: Գյուղացիների խոսքերով՝ նրանք ունեն բազմաթիվ կուտակված հարցեր հետաքննությանը, որոնք կնպաստեն բացահայտել կատարվածի ողջ իրողությունը: