Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին տեղափոխել են Թբիլիսի

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեին Թբիլիսի են տեղափոխել։

Նա Թբիլիսիում կղեկավարի Գլդանի-Նաձալադեւի բաժանմունքը:  Դեռ հայտնի չէ  Սամցխե-Ջավախքում Թեյմուրազ Կալանդաձեի փոխարինողի անունը: Ինչպես հայտարարում են Ներքին Գործերի նախարարությունում՝ Թեիմուրազ Կալանդաձեի Թբիլիսի տեղափոխելը հասարակ աշխատանքային ռոտացիա է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլի 24-ին հենց Թեյմուրազ Կալանդաձեի անվան հետ էր կապված այն սկանդալ, ըստ որի նրա բաժանմունքում անօրինական կերպով ծեծի էին ենթարկել թվով հինգ հայ մարդու, որոնցից մեկի հասցեին հնչել էր  ազգային պատկանելությունը վիրավորող հայհոյանք։

Դրանից բացի Թեյմուրազ Կալանդաձեի անվան հետ կապված  են եւս մի շարք այլ կարգի սկանդալներ, ինչպես նրա նախկին աշխատավայր Մցխեթայում, այնպես էլ Ախալցխայում։ Վերջին սկանդալները ըստ ախալցխացիների պատճառ դարձան տվյալ անձի տեղափոխմանը Թբիլիսի։

Հիշեցնենք, որ Կալանդաձեն տվյալ պաշտոնին նշանակվել էր 2013 թվի նոյեմբերի 26-ին: Մինչ Սամցխե-Ջավախք տեղափոխվելը նա աշխատում էր Մցխեթայի շրջանի վարչությունում: