«Ազգային շարժման» նախկին համակարգողը պետական պաշտոնյաներին մեղադրում է բռնության մեջ

«Ազգային շարժման» նախկին համակարգողը պետական պաշտոնյաներին մեղադրում է բռնության մեջ

Քաղաք Ախալցխայի Ուրավել գյուղի անտառում «Ազգային շարժման» նախկին համակարգողի հորը եւ որդուն ծեծի են ենթարկել: Դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 16-ին, ժամը 17:00:

«Անտառից ցած էի իջնում մեքենայով: Կողքս նստած էր 82-ամյա հայրս: Քաղաքապետարանի աշխատակիցները ճանապարհին խրախճանք էին անում: Փորձեցին կանգնեցնել մեր մեքենան բայց ես չկանգնեցրի: Զազա Գելաձեն էր, քաղաքապետի տեղակալը: Ես նրա հետ շատ անգամ եմ  վիճել և գուշակում էի, որ կրկին պիտի վիճենք, դրա համար էլ շարունակեցի ճանապարհս»,- բացատրում է Բեգլար Կապանաձեն: Նրա ասածով քաղաքապետարանի նախկին և ներկայիս աշխատակիցները 3 մեքենայով փակեցին ճանապարհը: Հիշեցնում էին անցյալը, ասելով թե ինչպես  «Ազգային շարժման» մեջ էիր:

Զազա Գելաձեյին միանգամից է ճանաչել Կապանաձեն իսկ մնացածներին երեսով եւս ճանաչում է: Տուժածի խոսքերով նրան 3 անգամ խփել են, որից հետո նա ուշաթափ է եղել: Զուրաբ Կապանաձեն՝ Բեգլար Կապանաձեի որդին կատարվածը տեսնելով կարծում է թե իր հորը սպանեցին, վերցնում է քարը որ խփի, բայց չի հասցնում, քանի որ նրան հարվածում են քարով, կոտրում քիթը և ուժեղ ծեծում: Երեք վիրավորներին՝  Նոդար, Բեգլար եւ Զուրաբ Կապանաձեներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:  Զազա Գելաձեն իր հերթին կտրականապես հերքում է այդ միջադեպը:

Միջադեպի վայրում պատահական մի վանական է հայտնվում: Հայր Դավիթի խոսքերով նա պատահաբար ականատես է եղել վեճին:   Վանքից հեռանալիս նա տեսել է, որ վիճում են ինչ որ անձինք և վիրավորներից մեկին նրա մեքենայով են տեղափոխել հիվանդանոց: Տեղի ունեցած միջադեպը ներքին գործերի նախարարության Վրաստանի  քրեական օրենսգրքի 126 հոդվածով է հետաքննվում, որը ենթադրում է  բռնության ենթարկում:

Աղբյուր՝ Akhaltskha.net