Զարեհ Սինանյանի,Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելության երկրորդ ու երրորդ օրը Սամցխե-Ջավախք տարածաշրջան

Զարեհ Սինանյանի,Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելության երկրորդ ու երրորդ օրը Սամցխե-Ջավախք տարածաշրջան

Հուլիսի 2-ի մի շարք միջոցառումներից հետո ԱՄՆ-ից, Համշենից եւ ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան տեղում ունեցավ մի շարք կարեւոր հանդիպումներ: Հունիսի 3-ի առավոտյան Վրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն Ախալցխայի քաղաքապետարանում քաղաքապետ Վլադիմեր Զեդգինիձեյի հետ միասին հյուրընկալեց ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին, գեներալ Արշալույս Փայտյանին եւ համշենից Ախալցխա ժամանած հայերին: Հանդիպման ընթացքում կարեւորություն տրվեց հայ-վրացական եւ հայ-ամերիկյան եւ վրաց ամերիկյան հարաբերությունների զարգացման գործին:

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը պատվոգրեր հանձնեց տեղական իշխանության ներկայացուցիչներին այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող հայերին, Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանին եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանին:

Ախալցխայի քաղաքապետարանը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն հուշանվերներ հանձնեցին Ախալցխա ժամանած հյուրերին:

Նույն օր Ախալցխա ժամանած հյուրերը հայկական դպրոցում հանդիպում ունեցան քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, որին ներկա էին նաեւ վրացական թիվ 1 դպրոցի ուսուցիչները:

Դպրոցում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ախալցխա ժամանած հյուրերը USAID-ի Ժողովրդավարության Ներգրավման կենտրոնում հանդիպում ունեցան քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղի հայությանը հուզող մի շարք խնդիրներ:

Հանդիպման ավարտին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Ախալցխա պատմական այցելություն կատարելու նպատակով շնորհակալագրեր հանձնեց հյուրերին: Հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու գործում ունեցած ավանդի համար շնորհակալագրեր հանձնվեցին պատգամավոր Գիորգի Կոպաձեյին եւ հայ ժողովրդի բարեկամ, նախկին պատգամավոր Գոչա Գվարամաձեյին: Նույն կենտրոնում Զարեհ Սինանյանը Գոչա Գվարամաձեյին հանձնեց Գլենդելի քաղաքային խորհրդի անունից պատվոգիր:

USAID-ի գրասենյակում տեղի ունեցած հանդիպումներից հետո հյուրերը այցելեցին Փոքր Պամաճ գյուղի դպրոց, որտեղ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը ուսուցչական կազմի հետ միասին աղ ու հացով դիմավորեցին Զարեհ Սինանյանին, գեներալ Արշալույս Փայտյանին եւ համշենահայերի ներկայացուցիչներին:

Հուլիսի 4-ին Ախալցխա այցելություն կատարած հյուրերը այցելեցին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի, ինչպես նաեւ Ախալքալաքի վրացական եկեղեցի: Ախալքալաքում Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անունից պատվոգիր հանձնեց Սամվել Պետրսյանին: