Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի վրա կառուցվում է զանգակատուն

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման գործընթացը: Ներկա պահին ապամոնտաժվել են մուտքի աստիճանները և երկաթե ճաղերից կազմված պատշգամբի նման շինությունը, որը օտար էր եկեղեցու ճարտարապետությանը :

Ախալցխայի հոգևոր տեսչության հայտարարության համաձայն յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա օգտակար լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի զանգակատան կառուցման դիմելու է հոգևոր տեսչության: