Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները

Այսօր մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակի վերականգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելու համար պետության կողմից հատկացվել է 103000 լարի։ Հայտարարված մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքները կատարելու իրավունք ձեռք է բերել անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը։ Վերջինիս խոսքերով աշխատանքները շարունակվելու են 2 ամիս, որի ընթացքում պետք է եկեղեցու բակի ասֆալտը փոխարինեն սալահատակով, վերականգնեն եկեղեցու բակի պարիսպները և վերագործարկվի շատրվանը։

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան