Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի սադրիչ գործողություններից երբևիցե չենք ահաբեկվել, չենք էլ ահաբեկվելու, իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  հակառակորդի կողմից  Թալիշի ուղղությամբ կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթի կիրառմանը և տեխնիկայի շարժին:

«Միշտ էլ սադրանքների դիմում է,բայց չի նշանակում, որ կարող է իր նպատակներին հասնել, նման գործողությունները Արցախի համար ամենօրյա  են»,-շեշտեց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով Թալիշում ընթացող շինարարական աշխատանքները այս  պահին շարունակվում են:

«Պահպանելով զգոնությունը ամեն ինչ իր բնականոն հունով  ընթանում է, կրկնեմ՝ հակառակորդը հաջողության հասնել չի կարող»,-ընդգծեց նա:

Tert.am-ի հետ զրույցում  Թալիշ գյուղում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանն ասաց, որ  այս պահին  Թալիշում իրավիճակը խաղաղ է:

«Նկատելով հակառակորդի կողմից տեխնիկայի շարժը՝ ամեն վայրկյան պատրաստ ենք  նրա կողմից ցանկացած գործողության, արագ  կլռեցվի,  ամեն ինչ բերված է բարձր պատրաստվածության մակարդակի»,-վստահեցրեց նա:

Նա ևս ընդգծեց, որ Թալիշում բնակվողների համար հակառակորդի  գործողությունները  սովորական են՝ պահպանելով զգոնությունը, խուճապի  չեն մատնվում: