Ախալքալաքցի մարզիկը կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 3 տեղը

Ախալքալաքցի մարզիկը կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 3 տեղը

Ապրիլի 28-30 Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց կարատե դո Շոտական W.S.F. աշխարհի 8-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 1050 մարզիկներ 21 երկրներից:

Առաջնությանը Վրաստանի թիմի կազմում մասնակցում էին նաեւ Ախալքալաքի մարզիկները մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ:

Վրաստանի հավաքականը վերադարձավ Վառնայից 10 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով:

Մեդալակիրների շարքում էր ախալքալաքցի Վլադիմիր Ջինիսյանը, ով մրցման ընթացքում բրոնզե մեդալ նվաճեց:

Մարզիչ Ռաֆայել Դարբինյանի խոսքերով աշխարհի առաջնությունից առաջ ցավոք հիվանդացավ իրենց սպորտ դպրոցի լավագույն մարզիկներից մեկը եւ թիմը Վառնա մեկնեց առանց նրան, ինչը բացասաբար անդրադարձավ արդյունքների վրա:

Akhaltskha.net