Սամցխե-Ջավախքում հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է մեկնարկել

Սամցխե-Ջավախքում հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է մեկնարկել

Ուսուցիչների  մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը շուտով կսկսի ուսուցիչների և տնօրենների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը: Տվյալ նորության մասին երեկ նահանգապետարանի շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրին Ախալցխայի հայկական դպրոցների տնօրեններին և ֆասիլիտատորներին:
Մեկ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված է 7-12-րդ դասարանների մոտ  2 200 ուսուցիչների եւ 213 ոչ վրաց դպրոցների տնօրենների վերապատրաստում: Ուսուցիչները այդ ընթացքում պետք է անցնեն երկու վերապատրաստման տրենինգներ, որոնցից մեկը մասնագիտական:

Տնօրենների համար  կստեղծվի առաջնորդների ակադեմիա, որը բաղկացած կլինի երեք մասից: Ծրագիր ավարտին նախարարության աշխատակիցների կարծիքով տնօրենները ավելի մասնագիտացված կլինեն:

Այժմ վրացական դպրոցների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստման աշխատանքներ են ընթանում: Հայկական դպրոցների ուսուցիչները այս ծրագրին կմիանան 2017 թվի վերջին:

Akhaltskha.net