Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը

Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը

Դեռ ոչ ոքի չի հաջողվել գովաբանել աշունն ու թախիծը, սերն ու կարոտը այնպես կատարյալ, ինչպես ժամանակին հաջողվել է Մեծն Տերյանին, սակայն շատ քչերին է հայտնի, որ մեզ հասած սիրային ու աշնանային ելևէջները տերյանական ժառանգության միայն մի մասն են, իսկ Տերյանի անտիպ նամակները, հոդվածներն ու գրախոսությունները հաճախ ներկայացված են եղել աղճատված:

Տերյանի քաղաքական գործունեությունը և պատմության տեսանկյունից բացառիկ արժեք ներկայացնող հայ որբերի հուշերը՝ հավաքագրված Տերյանի կողմից, կբացահայտենք Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ միասին:
Մուտքն ազատ է:

Օրը՝ մայիսի 4:
Սկիզբը՝ 18:30
Վայրը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն (Խորենացի 15), Գյուլբենկյան սրահ: