Ախալցխայի քաղաքապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն եւ նրա ներկայացուցիչներ՝ Մարինա Մերաբիշվիլին, Լեւան Միքաբերիձեն ու Ուչա Կախնիաշվիլին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրաբան Ալիեւային:

Այդ մասին հաղորդում է Ախալցխայի քաղաքապետարանի պաշտոնական էջը: Հանդիպման առումով մանրամասները չեն ներկայացվում: