Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում իրենց շրջանում

Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները իրենց շրջանի ղեկավարության շենքի մոտ անցկացնում են բողոքի ցույցեր: Տեղացիները բողոքում են, որ իրենց գյուղերը չեն ստացել լեռնային գյուղերի կարգավիճակ:

Նրանց կարծիքով տեղական իշխանությունները իրենց շրջանի մնացած տաս գյուղերի համար ոչ մի քայլ չձեռնարկեց, որ այդ գյուղերն եւս ստանային լեռնային գյուղերի կարգավիճակ:

Բողոք անցկացնող հասարակության հետ հանդիպեց Ադիգենի քաղաքային խորհրդի նախագահ Թամազ Ձաձամիան:

Ներկա դրությամբ  լեռնային կարգավիճակ չունեն հետևյալ գյուղերը՝ Լելովանին, Իմեռթուբանին, Զարզման, Իջառեթին, Կախառեթին, Ղոռձեն, Սամկղուռեն, Սաղռձեն, Փոքր Սմադան և Բոլաջուրին: