Ընկերոջ սպանության համար դատարանը 9 տարով ազատազրկեց մեղադրյալին

Ախալցխայի  շրջանային դատարանը որոշում ընդունեց ազատազրկել ընկերոջ սպանության գործով մեղադրյալին: Դատավոր Գոչա Ջեյրանաշվիլիի որոշումով, Արմեն Մարգարյանը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի ինը տարի:

Արմեն Մարգարյանի գործը Ախալցխայի դատարանը ուսումնասիրում էր 9 ամիս:

Հիշեցնենք, որ ըստ քննության, Նինոծմինդայում,  2016 թվականի, հունիսի 16-ին Մարգարյանը իր ընկերոջ Արշալույս Սանոսյանի հետ էր  բանավիճել: Հետագայում բանավեճը անցել էր  ֆիզիկական առճակատման: Ըստ Մարգարյանի ցուցման, Սանոսյանը հարվածել էր  նրա դեմքին, ապա դանակով փորձել հարվածել: Մեղադրյալը դանակը վերցրել էր  ընկերոջ ձեռքից և դանակով  կրծքավանդակի մասում  բազմաթիվ հարվածներ հասցրել: Դեպքից հետո Մարգարյանը Սանոսյանին Նինոծմինդայի հիվանդանոց էր  տեղափոխել,  սակայն, բժիշկները չէին կարողացել  փրկել նրա կյանքը: Արմեն Մարգարյանին ոստիկանությունը ձերբակալեց հենց  նույն օրը: Նա մեղադրվում 108 հոդվածով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, որը նախատեսում է 7-15 տարի ազատազրկում: