Մենք պարտավոր ենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք հուզմունքով կանգնած ենք այստեղ՝ պարտավորվելով երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի Twitter-յան էջում:

Կոցիասը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում 2017-ի մարտի 8-10-ը:

Աղբյուր՝ news.am