Վարդգես Սուրենյանցը՝ նոր դիտանկյունից

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը սկսում է գիտակրթական-մշակութային միջոցառումների շարք:

Ծրագրի շրջանակներում ՄԱՐՏԻ 3-ին՝ ուրբաթ օրը, կանդրադառնանք հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցին: Բացի հրաշալի գեղանկարիչ լինելուց, Սուրենյանցը նաև հայկական մշակույթում գրքարվեստի հիմնադիրն է։

Կդիտենք Սուրենյանցին նվիրված կարճ ֆիլմ, իսկ «Գրադարան» նախաձեռնության անդամները կներկայացնեն Սուրենյանցի ճարտարապետական գործունեությունը:
Միջոցառմանը կարող եք հետևել FACEBOOK-ում
Մուտքն ԱԶԱՏ Է:
Սկիզբը՝ 18:00:

Վայրը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, Գյուլբենկյան սրահ, (1-ին հարկ):
Հավելյալ տեղեկության համար կարող եք զանգահարել 010 52 20 26: