Մայրենիի օրվա նվիրված միջոցառումը «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում սպասելի եռուզեռ էր փետրվարի 21-ին: Անցկացվում էր մայրենիի օրվա վերջին միջոցառումը: Մինչ այդ սաները իրենց լավագույն շարադրություններն էին ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն, անցկացրել էին ասմունքի մրցույթ, վիկտորինա:

Միջոցառումը կազմակերպել էին ասմունքի ստուդիայի ղեկավար Սաթիկ Սնխչյանը և երգչախմբավար Իրինա Ղարսլյանը: Հնչեցին հայերենին նվիրված լավագույն երգեր ու բանաստեղծություններ:
Մայրենի լեզվի մասին ընդարձակ ելույթով հանդերձ եկավ Ժորա Սնխչյանը:
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի մամլո դիվան