ԼՂՀ վարչապետ.Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել

Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Թալիշի վերականգնման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են», – ասաց նա։ Վարչապետն ասել է, թե Թալիշի վերականգնման վերաբերյալ քայլեր կատարվել են 1994-ի մայիսից սկսած մինչև 2016-ի ապրիլի 1-ը,հայտնում է Aysor.am-ը:

«Այդ ծրագրերը շարունակական են լինելու։ Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում՝ կամաց-կամաց, որովհետև ռազմավարական խնդիրների հետ կապված դեռ որոշումներ ունենք կայացնելու», – ասել է Արցախի վարչապետը։