Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով Ախալքալաքի շրջանի հավատացյալները այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալ ուխտավորների խուբը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ուղեկցությամբ, շարականների երգեցողությամբ շարժվեցին դեպի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ էլ ձեռամբ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի տեղի ունեցավ տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Ինչպես հաղորդում է Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը, հընթացս Սուրբ Պատարագի` Արժանապատիվ Տեր Տիգրանը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը: Որից հետո Արժանապատիվ Տեր Տիգրանն ու Արժանապատիվ Տեր Տաթևը կատարեցին երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Պատարագին ներկա էին բազմաթիվ ուխտավորներ Ախալքալաքից և Ջավախքի բոլոր գյուղերից: