Վրաստանի ԱԾ ղեկավարը հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Փետրվարի 9-ին Վրաստանի Պետական ԱՆվտանգության Ծառայության ղեկավարը ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ։ «Կողմերը քննարկել են երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների շրջանակներում ձեռքբերումներն ու հիմնական ուղղությունները։ Խոսել են նաև հետագա ծրագրերի և համագործակցության հեռանկարների մասին։ Զրույցը վերաբերել է Վրաստանի և Ադրբեջանի առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու պետությունների համապատասխան ծառայությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը», -ասված է վրացական կողմի տարածած պաշտոնական հայտարարությունում, գրում է Վրաստանի Հայ Համայնքը։